Ռումինիան Կիևից պահանջել է իր պատմական հողերը
Ռումինացի սենատոր Դիանա Շոշոական օրինագիծ է գրանցել, որը կոչ է անում հրաժարվել Կիևի հետ բարիդրացիական հարաբերություններից և ուկրաինական տարածքների մի մասի բռնակցում։ Ռումինական HotNews պորտալի փոխանցմամբ՝ մարտի 20-ին խորհրդարան է ներկայացվել «Ռումինիայի և Ուկրաինայի միջև համագործակցության համաձայնագրի վավերացման մասին 129/1997 օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
life.ru-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ենթադրում է Ուկրաինայի տարածքում «պատմական ռումինական հողերի» փոխանցում Բուխարեստին, խոսքը գնում է Հյուսիսային Բուկովինայի, Հերցի, Բուդջակի (Կահուլ, Բոլգրադ, Իզմայիլ), պատմական Մարամուրեշի և Օձի կղզու մասին: Սենատորն առաջարկում է այս պլանն իրականացնել մինչեւ 2027 թվականը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռումինական պետությունը ՆԱՏՕ-ի միջոցով ֆինանսավորում է Ուկրաինային ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ, ինչպես նաև այն փաստը, որ մոտ երեք միլիոն ուկրաինացիներ անցել են Ռումինիայի տարածքով, մենք խնդրում ենք Ուկրաինային մեզ փոխանցել այն հողերը, որտեղ ապրում են մեր ռումին եղբայրները»,-սենատորին մեջբերել են ռումինական լրատվամիջոցները:
Դիանա Շոշոական հայտարարել է, որ նման փոփոխությունների նպատակը այդ տարածքներում ապրող ռումինական բնակչության վերադարձն է իրենց «մշակութային ինքնությանը, ավանդույթներին, սովորույթներին և կրոնին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան