Նպատակը՝ գաղտնազերծված տեղեկությունները հանրության սեփականությունը դարձնելն է․ Ֆարմանյան
ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որի պաշտոնավարումը համընկել էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության ու հարաբերությունների կարգավորման փորձի հետ, իր մեմուարներն է ամբողջացրել «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը»գրքում։
«Մեր ժամանակներում խոսքն ընդհանրապես արժեզրկվել է։ Գիրքն էլ հաղորդակցության, խոսքի փոխանցման մի եղանակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆարմանյանը և հավելեց․
«Գիրքն իմ մեմուարներն է, ականատեսի վկայությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այն փորձի մասին, որը ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը՝ 2008-10 թթ-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին»։
Ֆարմանյանի խոսքով՝ ուշադիր ընթերցողը կարող է ինքնուրուն բռնել պատճառահետևանքային կապերի այն «կարմիր թելը», որը հանգեցնելու էր Հայաստանում 2018թ․-ի իրադարձություններին և ածանցյալ աղետին։
«Բոլորիս աչքի առաջ հանրային գիտակցության մանիպուլացիան, հիշողության կորուստը, պատմության ուրացումը կամ խեղաթյուրումը կարող է աղետի դուռը տանել աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Գիրքը շարադրելիս նպատակս եղել է այն, որ իմ տիրապետած տեղեկությունները՝ գաղտնազերծված տեղեկությունները, դարձնել հանրության սեփականությունը»,- հավելեց Ֆարմանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան