Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Մասնագիտությամբ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ երրորդ նախագահի մամուլի քարտուղար (2008-2010թթ.) Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Գրքում առաջին անգամ գաղտնազերծվում են նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010թթ. նա վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի և այլ պաշտոնյաների հետ։
Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։
Հեղինակի կարծիքով, հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետևանքային կապերը՝ հասնելով մեր օրեր:
Գիրքը կհետաքրքրի պատմաբաններին, պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին, վերլուծաբաններին ու հետաքրքրասեր ընթերցողներին:
Ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում և Բուրսայում՝ հանգամանորեն ներկայացված է «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան