Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն՝ ամոթ չունենալն է․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2018-ից հետո Հայաստանն ավելի շատ զենք-զինաամթերք է ձեռք բերել, քան դրանից առաջ տասը տարիների ընթացքում, ասաց․
«Լկտի սուտ է։ Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն՝ ամոթ չունենալն է։ Նրանք կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Այս առումով ավելացնելու բան չունեմ։ Նրանք երկու հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են։ Առաջինն ասել են, որ իրենք իրենց գժի տեղ կդնեն և մադրիդյան սկզբունքները «վարի կտանք», ինչը և արեցին, իսկ երկրորդը ՝ պատերազմի օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի իրենք իրենց պարտված չեն համարելու։ Այս երկու հայտարարությունները տեսանք ,թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին»։
Սերժ Սարգսյանն, անդրադառնալով նաև սպառազինության վերաբերյալ հայտարարություններին, նշեց․
«Առանց շատ բան բացահայտելու ասեմ՝ իր նշած տարիներին մենք մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Ուզում եմ հիշեցնել նրանց,որոնք կամ անտեղյակ են, կամ էլ՝ հիշողության կորուստ ունեն, այդ ժամանակաշրջանում ունեինք S-300-ի դիվիզիոններ, ընդ որում՝ միակը տարածաշրջանում։ Ունեինք մեծ հեռահարությամբ հրթիռներ, այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա, հարյուրավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարներով, մեծ տրամաչափի զինամթերքներ, 100 մլն-ից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, էլ չեմ խոսում «Իսկանդերի» և այլ հզոր զենքերի մասին։ Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել, 3 ինքնաթիռ, որ այդպես էլ որևէ օգուտ չտվեց»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե բանակում գործել է «5-րդ շարասյունը», Սարգսյանն արձագանքեց․
«Իմ նախագահության օրոք «5-րդ շարասյուն» չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ «5-րդ շարասյուն» ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «5-րդ շարասյան»դեմ։ Գուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, գուցե ինքն է գլխավորում այդ «5-րդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է»։
Լրագրողի դիտարկմանը, թե ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ այդ «5-րդ շարասյունը» դրսից է ուղորդվել, Սարգսյանն ասաց․
«Ամենայն հավանականությամբ Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում ՝ այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց երբեք «5-րդ շարասյուն» չեն անվանի»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան