Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
«Հոգեբանական տեսանկյունից շատ լավ վիճակում եմ, ֆիզիկապես՝ առավել ևս։ Ամեն ինչ լավ է»,- ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա Երևանում վաղը կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ասաց թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։
Նրա խոսքով, թիմն ընդհանուր շատ լավ մարզական վիճակում է գտնվում։
Հարոյանի գնահատմամբ, Թուրքիայի հավաքականը լավ թիմ է, ունի որակյալ ֆուտբոլիստներ, շատերը խաղում են թոփ լիգաներում։
«Ուսումնասիրել ենք, գիտենք թույլ և ուժեղ կողմերը, կփորձենք փակել ուժեղ կողմերը, օգտագործել թույլ կողմերը։
Հուսով են՝ կստացվի։ Շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Վ.Հարոյանը։
Նա նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը միանշանակ կհեշտացներ իրենց գործը, նա մեծ պրոֆեսիոնալ է, մեծ ֆուտբոլիստ. «Բայց ունենք այն, ինչ ունենք։ Կպատրաստվենք այս խաղին այն ֆուտբոլիսներով, որ ունենք»։
Հիշեցնենք, որ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
- Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
- Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչը հայկական անձնագիր է ստացել
- Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի 26 ֆուտբոլիստ
- Հենրիխ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է, կարգին մարդ և պետք է հարգել նրա որոշումը. Պետրակով
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան