Ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր օլիմպիական խաղերը
Արդեն քննարկումներ են ընթանում Փարիզի օլիմպիական ավանի հանգստի և վերականգնման պայմանների վերաբերյալ:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր խաղերը: Կազմկոմիտեն նույնիսկ որոշել է մարզիկների կացարանում չտեղադրել օդորակման համակարգեր:
Ֆրանսիայի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնի է բնապահպանական օրակարգի իր հավատարմությամբ: Նա փորձել է քաղաքացիներին «տեղափոխել» հեծանիվների և էլեկտրական մեքենաների վրա, իսկ 2016-ին ղեկավարել է «Փարիզը շնչում է» նախագիծը: Այժմ Իդալգոն սկզբունքային դիրքորոշում է որդեգրել օլիմպիական խաղերի վերաբերյալ։
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող են մարզիկները գոյատևել, եթե խաղերի օրերին սաստիկ շոգ լինի: Չէ որ վերջին չորս տարիներին Փարիզում ամռանը օդի ջերմաստիճանը երբեմն հասել է 40 աստիճանի։
Նախատեսվում է նաև հովացման այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր համակարգ՝ օգտագործելով ստորգետնյա ջերմային պոմպ, որպիսին գործարկվել է Լուվրում ՝ ամառվա ամենաշոգ օրերին։
Օլիմպիական ավանի տնօրեն Լորան Միշոն մարզիկներին խորհուրդ է տալիս ամուր փակել շերտավարագույրները և խոստովանում է, որ հատուկ դեպքերում առանձին մարզիկների կթույլատրվի սեփական միջոցներով ձեռք բերել «ջրային մառախուղ» օդափոխիչը, որը կցողի ջրի կաթիլներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան