Նոր երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում,։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 0.39-ին (Երևանի ժամանակով 4.39-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գյոքսուն քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք: Օջախը 5 կմ խորության վրա է։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին