Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու ուղղությամբ հայկական կողմը իրականացնում է ակտիվ աշխատանքներ. Միրզոյան
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը։ Այս ուղղությամբ հայկական կողմը ներկայումս իրականացնում է ակտիվ աշխատանքներ»,- նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ներկայացնելով կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Թուրքիա կատարած աշխատանքային այցին։
Նա նաև ասել է. «2022թ. շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը: Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ․ փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։
2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկնարկը տրվել է արդեն ընթացիկ տարում»։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած Հայաստանի գործադրած կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյան
- Հայ-թուրքական գործընթացը, որի անունը դրել են խաղաղության բանակցություններ, ոչնչով չի տարբերվում Հայաստանի շարունակական կապիտուլյացիայից. Գեղամյան
- Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է. Գեղամ Մանուկյան
- Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդական է, այլ նպատակներ ունի. Սաֆրաստյան
- Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացման. ԱԽ քարտուղար
- Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
- Քուրդ գործիչը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
- Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներն իրար փոխկապակցելն ավելի է դժվարացնում առաջընթաց գրանցելը. ԱԽ քարտուղար
- Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնում է թուրքական նախապայմանները բավարարած. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին