Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ Սեդա Սաֆարյանը չի հանդիսացել բողոքարկման իրավունք ունեցող անձ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքում առկա թերությունը շտկելուց և դեկտեմբերի 28-ին վերաքննիչ քրեական դատարան կրկին ներկայացնելու ժամանակ Սեդա Սերյոժայի Սաֆարյանը հանդիսացել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, իրավասու չլինելով հանդես գալ որպես ներկայացուցիչ և կատարել համապատասխան գործողություններ, մասնավորապես՝ իր նախկին վստահորդների օգտին բողոքարկել առաջին ատյանի դատական ակտը:
Վերոգրյալի հիմա վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դիմողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը չի հանդիսանում բողոքարկման իրավունք ունեցող անձ, ուստի՝ դիմողներ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի և Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության վերոգրյալ հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածով վերաքննիչ դատարանը
որոշեց՝
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ Նարինե Նալբանդյանի, Բագրատ Նալբանդյանի, Արևիկ Նալբանդյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը թողնել առանց քննության:
Հ․Գ․ Այս որոշման պատճեններն ուղարկվել են վարույթի բոլոր մասնակիցներին»:
Legist ընկերության փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը փաստեր էին հրապարակել, որ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ շարունակել է փաստաբանական գործունեությունը։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձենարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը: Սակայն ՔՊ-ականները հրաժարվել էին Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի լիազորություններից զրկելու հարցով դիմել բարձրագույն դատարան։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականները հրաժարվեցին Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի լիազորություններից զրկելու հարցով դիմել բարձրագույն դատարան
- Այնքանով, որքանով Սեդա Սաֆարյանը ձեր սիրելին է՝ չի կարելի չկիրառել օրենքի պահանջը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Իշխանությունը արջի ծառայություն մատուցեց Սահմանադրական դատարանին և անձամբ Սեդա Սաֆարյանին. Հակոբյան
- ՔՊ-ականները հրապարակայնորեն հաստատեցին, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում. Բաբայան
- Տիկին Սեդա Սաֆարյանը չի կատարել օրենքի պահանջը. Արծվիկ Մինասյան
- ՓՊ-ն չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է Սեդա Սաֆարյանի կասեցման դիմումի մեջ նշվել 08.12.2022
- Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
- Արսեն Բաբայան. Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ականների քվեարկությանը
- «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ
- Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը ընդգրկվել է ԱԺ հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում
- Բաբայան. «Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան