Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ հակամարտության
Վաշինգտոնի վարչակազմը չի ձգտում Իրանի հետ հակամարտություն, սակայն պատրաստ է պատասխանել Թեհրանի հետ կապված խմբավորումների՝ ամերիկյան ուժերի դեմ կատարած հարձակումներին: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը Օտտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Եվ մի սխալվեք, Միացյալ Նահանգները չի ձգտում, շեշտում եմ, չի ձգտում հակամարտություն Իրանի հետ: Բայց պատրաստ եղեք, որ մենք վճռական հարված կհասցնենք մեր ժողովրդին պաշտպանելու համար: Դա այն է, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան»,-ասել է ամերիկացի առաջնորդը:
«Այստեղ գալու ճանապարհին ազգային անվտանգության հարցերով իմ օգնականներն ինձ տեղեկացրեցին երեկ Սիրիայում տեղի ունեցած հարձակման մասին: Իրանի կողմից աջակցվող ռազմական խմբավորումներից մեկը անօդաչու թռչող սարք է օգտագործել՝ հարվածելու մեր օբյեկտներից մեկին»,-ասել է նա: Բայդենի խոսքով՝ մեկ ամերիկացի սպանվել է, մի քանիսը վիրավորվել են։
Նա բացատրել է, որ «հրամայել է անհապաղ արձագանքել»։ «Անցած գիշեր ԱՄՆ զինվորականները Սիրիայում ավիահարվածներ են հասցրել ԱՄՆ-ի զինվորականների վրա հարձակման պատասխանատուներին»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
Բայդենին հարցրել են, թե արդյոք Իրանի դեմ սահմանափակումները կբարձրանան կատարվածի լույսի ներքո: «Մենք կանգ չենք առնելու»,-նախագահի պատասխանը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոն. ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ Սիրիայի հյուսիս-արևելքի իր բազային հասցված հարվածից հետո
- Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բռնկում է նկատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան