«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետևանք ունենալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2022 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մասին, որտեղ նշվում էր, որ հայկական և ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։ Այդ առաջարկը հայկական կողմը մերժել է 2020-ի ապրիլին։
«Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք, չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։ Ի՞նչ է լինելու վերջում։ Որևէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ է»,- հարցադրում արեց Փաշինյանը։
Սակայն 2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է․
«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում։ Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։
Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի արձագանքելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։
Այսպիսի հայտարարությունները չեն կարող լավ հետևանք ունենալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նոր ավտոկայանատեղին չի գործելու, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, հետո բարդություններ է ստեղծելու բնակիչների համար
- «Փաստ». Արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունից
- «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա
- «Փաստ». Ովքեր են մասնակցում ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին
- «Ժողովուրդ». Ինչու է գերակտիվացել Սամվել Բաբայանը
- «Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
- «Փաստ». «Ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»
- «Ժողովուրդ». ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները