«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շարունակվում է Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել նաև գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրև ոլորտի պրոֆեսիոնալ և նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել այն։
Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը դիմում են գրել նաև մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը, ով չարաշահումների քրեական գործով է անցնում, և քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Սևակ Ասատրյանը։ Փաստորեն, իրականում Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում այնքան էլ անգլիական թագուհու կարգավիճակ չի ունեցել` բավականին մեծ թիմ է ձևավորել, որն այսօր իր հետևից հեռանում է, կամ հեռացնում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»
- «Ժողովուրդ». ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան