«Հրապարակ». Նոր ավտոկայանատեղին չի գործելու, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, հետո բարդություններ է ստեղծելու բնակիչների համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարևանությամբ գտնվող, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առևտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։ Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, և ամենակարևորը՝ այս հատվածում նոր առևտրական հանգույցն աշխուժություն կմտցներ։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գևորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաև առևտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ: Անցումը նախատեսում ենք վերակահավորել և՛ որպես ավտոկայանատեղի, և՛ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաև որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունից
- «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա
- «Փաստ». Ովքեր են մասնակցում ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին
- «Ժողովուրդ». Ինչու է գերակտիվացել Սամվել Բաբայանը
- «Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
- «Փաստ». «Ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»
- «Ժողովուրդ». ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները