Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
Շիա կամավորների կազմավորումները օրինական կերպով գտնվում են Սիրիայում և աջակցում են կառավարական բանակին ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում։ Այդ մասին շաբաթ օրը Al-Mayadeen հեռուստաալիքին հայտնել է Սիրիայում իրանցի ռազմական խորհրդատուների ապարատի աղբյուրը՝ մեկնաբանելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները շիա գրոհայինների դիրքերին Իրաքի հետ սահմանակից Դեյր էզ Զոր նահանգում։
«Մեր առաքելությունն է հետ մղել սիրիական պետությանը սպառնացող ահաբեկչական վտանգը, բայց մենք նախազգուշացնում ենք, որ ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ԱՄՆ-ի օդային հարվածներին պատասխանելու համար»: Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանամետ ջոկատները «պատրաստվածության վիճակի են բերված, եթե ամերիկյան ուժերը շարունակեն հարձակումները Սիրիայի տարածքում գտնվող իրենց կենտրոնների վրա»,-կենտրոնի պարզաբանմանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Al-Mayadeen-ը հայտնել էր, որ շիա մարտիկները ուրբաթ լույս շաբաթ գիշերը առնվազն 15 հրթիռ են արձակել ԱՄՆ-ի երկու ռազմաբազաների ուղղությամբ, որոնք տեղակայված են Կոնիկո գազային հանքավայրի և Դեյր էր-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրերի մոտ։ Հրթիռային հարձակումների հետևանքների և հնարավոր կորուստների մասին տեղեկություններ չկան։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ի պատասխան՝ հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել Հայ ալ-Ումալ եւ Խարաբիշ շրջաններում շիա ջոկատների տեղակայման վայրերին։
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը գրոհել են իրանամետ ուժերի դիրքերը Բու-Քեմալում՝ Իրաքի հետ սահմանին, ինչպես նաև Մայադինում և զենքի պահեստները Դեյր էր-Զոր մերձակայքում գտնվող ամբարում։ Հարվածների շարքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու սարքը հարձակվել է Ռումեյլանի ամերիկյան բազայի ուղղաթիռի հարթակի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային, ևս հինգ զինվոր և վիրավորվել ևս մեկ վարձկան:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ հակամարտության
- Պենտագոն. ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ Սիրիայի հյուսիս-արևելքի իր բազային հասցված հարվածից հետո
- Սիրիացի զինվորականները Հալեպի նահանգում հետ են մղել ահաբեկչական հարձակումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին