Associated Press. Ռազմական ինքնաթիռների անձնակազմերը քաղցկեղով հիվանդանալու 24%-ով ավելի բարձ հավանականություն ունեն
Պենտագոնի գիտնականները պարզել են, որ ռազմական օդաչուների և ցամաքային անձնակազմերի մոտ, որոնք լիցքավորում և պահպանում են ռազմական ինքնաթիռները, ավելի հավանական է քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը: «Գազետո ռու»-ն գրումէ, որ այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Աշխատանքի հեղինակները վերլուծել են 1992-ից 2017 թվականներին ծառայած գրեթե 900,000 զինվորականների մոտ քաղցկեղով հիվանդացության մասին տեղեկատվությունը: Նրանց ցուցանիշները համեմատվել է ԱՄՆ միջին ցուցանիշի հետ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ օդանավի անձնակազմի մոտ 24%-ով բարձր է քաղցկեղի բոլոր տեսակները, և 3%-ով ավելի բարձր՝ վերգետնյա անձնակազմի համար:
Հատկապես տարածված են քաղցկեղի որոշ տեսակներ: Օրինակ՝ օդանավի անձնակազմի անդամները 87%-ով ավելի շատ են հակված մելանոմայի և 39%-ով՝ վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացմանը, քան ամբողջ ԱՄՆ-ի բնակչությունը: Օդային անձնակազմի տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը 16%-ով ավելի բարձր են եղել:
Օդանավերի անձնակազմից կամ վերգետնյա անձնակազմից կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը համապատասխանաբար 16%-ով և 7%-ով բարձր էին:
Ընդհանուր առմամբ, ցամաքային անձնակազմի անդամները 19%-ով ավելի շատ են ունեցել ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, ցամաքային անձնակազմերն ու անձնակազմի անդամները թոքերի քաղցկեղով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն են ունեցել: Թռչող անձնակազմի շրջանում նվազել է նաև միզապարկի և հաստ աղիքի քաղցկեղի դեպքերը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները պարզել են, որ վերամշակված կարմիր միսը կարող է կապ ունենալ արյան քաղցկեղի հետ
- Իրանում արտադրել են տեղական սարքեր և դեղամիջոցներ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
- Ուռուցքաբանը քաղցկեղի պատճառներից մեկը համարում է սխալ սնունդը