Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հայաստանում մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ, 29-ին՝ 18-23մ/վրկ արագությամբ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում մարտի 25-ի ցերեկը հնարավոր է, 26-27-ին, 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։