«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է: Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին և ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու:
Նաև ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ և կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել և դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը և մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին: Ասել է, որ մեր առջև երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, և եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան