Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ՝ նախապես կվաճառվեն բուհերի շենքերը. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ԴԵՊԻ ՆՅՈՒ-ՎԱՍՅՈՒԿԻ ԿԼԱՍՏԵՐ
Վարչապետ կոչեցյալը հրապարակել է այսպես կոչված Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Այս կիսագրագետ արարածը, որ ատում է գիտությունն ու արվեստը, իր խոսքերով «էլիտային», հանկարծ բարբաջում է, որ Հայաստանի ապագան գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիաներն են, տպավորություն ստեղծելու համար, չտեսի պես օգտագործելով «կլաստեր» օտար բառը։
Փորձենք բացել նրա խոսքերի փակագծերը։ Նախ, ամենակարևորը՝ այդ այսպես կոչված Ակադեմիական քաղաքի հնարավոր շինարարությունը կտևի առնվազն տաս տարի, այսինքն բռնապետիկը հերթական անգամ հռչակեց իր հավերժ Հայաստանի ղեկավար լինելու մասին։ Երկրորդ՝ նա մտքում արդեն հաշվում է, թե որքան գումար կաշխատի Երևանի Պետ․ Համալսարանի, Պոլիտեխնիկի, Գեղարվեստի ակադեմիայի, Գիտությունների Ակադեմիայի,Մատենադարանի, Օպերայի, Սունդուկյանի անվան թատրոնի,մյուս բոլոր բուհերի, գիտական և մշակութային հիմնարկների շենքերի վաճառքից։
Այսպիսով, ի՞նչ է սպասվում։ Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ, նախապես կվաճառվեն վերը նշված շենքերը։ Իսկ Ակադեմիական քաղաքը կմնա, որպես հուշ, ինչպես բենդերական Նյու-Վասյուկին։
Այո՛, վերջնականապես վերացնելով կրթությունը, գիտությունն ու մշակույթը, բռնապետիկը ողջ Հայաստանի բնակչությանը փորձում է դարձնել տգետ և ստրուկ քպ-ականներ»։
Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել Ակադեմիական քաղաքի մասին։
«Այժմ ես գտնվում եմ Վահագնի թաղամասի Պռոշյան բնակավայրի, Աշտարակ համայքի միջնամասում գտնվող մի տարածքում, և նաև այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը։ Ընդ որում, պետք է հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի նախագիծը պետք է սկսվի «Հայֆիլմ»-ի տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով և արվեստների համալսարանով, կունենաք ժամանակակից համերգասրահ։ Այս հատվածներում կունենանք համալսարաններ, բայց ուզում եմ հատկապես ընդգծել սպայական ավագ դպրոցը, սպայական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը։ Մտածում ենք, որ այդ երեք հատվածը իրար կապող տրանսպորային միջոցը կլինի տրամվայը։
Եթե մասնագետները հաստատեն տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները, հենց այս հատվածում կունենաք ֆուտբոլի ազգային ստադիոնը։
Սա է, այո, մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաները, գիտությունն ու արվեստը։
Այն համերգասրահը, որի մասին ասում եմ, կունենա դահլիճ՝ նախատեսված և կինոդիտումների, և օպերայի, և թատրոնի համար, կունենաք ունիվերսալ բեմ։
Այո, նաև այսպիսին պետք է լինի մեր արձագանքը մարտահրավերներին, որովհետև անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է, այդ թվում, կրթություն, գիտություն, մշակույթ, որովհետև ինքնության անվտանգությունը պակաս կարևոր չէ։ Ես ապրում եմ այս ծրագրով ոև ցանկացա իմ ապրումները նաև կիսել ձեզ հետ»,- հրապարակած տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան