Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ նախատեսող օրենք
Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ են մտել քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պաշտոնյաների և զինվորականների համար նախատեսում են մահապատիժ պետական դավաճանության համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն ահաբեկչության քարոզչության և բանակը վարկաբեկելու համար։ Այդ մասին լուր է տարածել «Գազետա ռու»-ն:
«Քրեական պատասխանատվության մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ավելի վաղ հրապարակվել էր Բելառուսի Հանրապետության ազգային իրավական ինտերնետային պորտալում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 9-ին ստորագրել է համապատասխան օրենքը։
Մասնավորապես, օրենքը պետական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածում է պետական պաշտոններ զբաղեցնող բոլոր պաշտոնյաների վրա։ Ընդ որում, այս մեղքով պաշտոնյային կամ զինվորին այժմ կարող են դատապարտել բացառիկ պատժի` գնդակահարության։
Բացի այդ, պետության դեմ «մի շարք հանցագործությունների» համար փաստաթուղթը լրացուցիչ տույժ է սահմանում՝ «աշխատավարձի բազային մեծության մինչև 50 հազարապատիկի չափով»։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի պաշտոնյաների մահապատժի մասին օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 25-ից
- Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել հայ գերիների մահապատիժը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները