Բժիշկները պարզել են, որ վերամշակված կարմիր միսը կարող է կապ ունենալ արյան քաղցկեղի հետ
Օսակայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերամշակված կարմիր մսի սպառման աճը կապված է արյան քաղցկեղի դեպքերի աճի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Health and Preventive Medicine ամսագրում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Հետազոտողները ուսումնասիրել են ճապոնական բնակչության շրջանում ձկան, ճարպաթթուների և վերամշակված կարմիր մսի սպառման և սուր միելոիդ լեյկոզի (AML) և միելոդիսպլաստիկ համախտանիշի (MDS) միջև կապը:
Նրանք օգտագործել են 93000 հիվանդների տվյալներ: Հետազոտության ընթացքում մասնագետները հայտնաբերել են AML-ի 67 և MDS-ի 49 դեպք: Վերամշակված կարմիր մսի սպառման աճը կապված է AML-ի և MDS-ի դեպքերի աճի հետ: Այլ մթերքները ոչ մի կապ չունեին հիվանդացությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է, որ Բայդենը չի տառապում ցրված սկլերոզով կամ նյարդաբանական խանգարումներով
- ԲԺիշկը հայտնել է դափնու տերևի վտանգավոր հատկությունների մասին
- Բժիշկը թվարկել է այն դեղորայքները, որոնք կարող են հանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և սեքսուալ խնդիրների
- Բժիշկները պարզել են, թե ինչու են մարդիկ և կենդանիները ծերանալիս սկսում ավելի վատ լսել
- Համոզված եմ, որ հիմա էլ հնարավորության դեպքում դուք Արցախում կլինեիք. Բեգլարյանը՝ բժիշկներին
- Բժիշկն անվանել է քաղցկեղի բջիջները սպանող պտղի անունը