Զատուլին. Նիկոլ Փաշինյանն ու իր դաշնակիցներն աստիճանաբար դեն են նետում դիմակները
Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում Միջազգային քրեական դատարանի(ՄՔԴ)-ի Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների ճանաչումը: NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Պատգամավորը ենթադրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի արդարանալ՝ ասելով, որ այն անկախ դատարանի որոշում է։
«Հայաստանի Սահմանադրական դատարանում ինչպես էլ բացատրեն նման որոշումը, պետք է հասկանան, թե Ռուսաստանում դա ինչ տպավորություն կթողնի։ Եթե նրանք դրան էին ձգտում՝ կարծում եմ այն իրենց հաջողվել է։ Հետաքրքիր կլինի ևս մեկ անգամ լսել Հայաստանի վարչապետից Ռուսաստանի Նախագահի (Վլադիմիր Պուտինի) հետ ավանդական սերտ և աննախադեպ բարեկամական հարաբերությունների մասին։ Բայց ես կարծում եմ, որ նա կգտնի ելքը, կմոգոնի, որ Սահմանադրական դատարանը հանրապետությունում լիովին անկախ է»,-ենթադրել է Զատուլինը։
Ըստ Զատուլինի՝ Մոսկվան «որոշ եզրակացություններ» է անում ոչ միայն Հայաստանի Սահմանադրական դատարանի այս որոշման հիման վրա։
«Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական դաշնակիցները, աստիճանաբար դեն նետելով իրենց դիմակները, անցում են կատարում ռուսամետից դեպի արևմտամետ ուղղվածության»,-եզրափակեց նա։
Իր հերթին, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «շատ տարօրինակ» է անվանել։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման վերաբերյալ ՄՔԴ օրդերի տրամադրումից մեկ շաբաթ անց։
«Հայաստանի դեպքում մտահոգում է, որ այն կվավերացվի Վլադիմիր Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը տալուց հետո։ Իհարկե, նրանք միշտ կկարողանան առաջ քաշել այն վարկածը, որ կկատարեն ՄՔԴ-ի բոլոր պահանջները, բացի սրանից։ Բայց ամեն դեպքում ստեղծված իրավիճակը խորը գնահատական ու վերլուծություն է պահանջում։ Բայց ամեն դեպքում, այս քայլն առնվազն շատ տարօրինակ է»,-ասել է Ժուրովան։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։
ՄՔԴ-ի նախաքննական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել։
Հռոմի ստատուտի անդամները, որոնք ճանաչում են ՄՔԴ-ն, պարտավոր են կատարել հրամանը՝ ձերբակալել կասկածյալին և նրան դատի տալ: Բայց ՄՔԴ-ն ինքը միջոցներ չունի՝ ստիպելու պետությանը կատարել իր պարտավորությունները, այն կորոշի տվյալ պետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը
- Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
- Պեսկով. Կրեմլը բացասաբար է վերաբերվում առանձին ռուսաստանցիների՝ Հայաստան մուտքի արգելքին
- Զատուլին. Ռուբեն Վարդանյանի հարցով ռուսական կողմը «լվացել է ձեռքերը» Պիղատոսի պես
- Զատուլին. Զելենսկին խոսել է Ալիևի հետ, շնորհակալություն հայտնել օգնության համար, և մենք աչք ենք փակում դրա վրա
- Զատուլին. Ռուսաստանը և Իրանը խիստ անհանգստացած են Ադրբեջանի գործողություններով հրահրված սրացումներով