«Ժողովուրդ». Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունից: Մասնավորապես, տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացրել:
Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև:
ԱԱԾ-ն գնացել էր Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին և Արմեն Խաչատրյանին:
Հավելենք, որ այդ քրեական գործով ԱԱԾ-ն նաև հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի՝ տասնյակից ավելի աշխատակիցների, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա
- «Փաստ». Ովքեր են մասնակցում ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին
- «Ժողովուրդ». Ինչու է գերակտիվացել Սամվել Բաբայանը
- «Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
- «Փաստ». «Ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»
- «Ժողովուրդ». ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան