«Սկանդալ». Լեհերին զայրացրել է ուկրաինացի փախստականների հանրահավաքը
Kresy-ի լեհական հրատարակության ընթերցողները վրդովված են Կրակովի գլխավոր հրապարակում տեղի ունեցած ուկրաինացի փախստականների ցույցից, որի մասնակիցները ցուցադրել են UPA դրոշը։
«Սկանդալ. Արտաքսեք և արգելեք մուտքը Լեհաստան, տականքը թքում է մեր երեսին, որտե՞ղ են «լեհ» իրավապահները, պատկերացնու՞մ եք, որ լուրջ պետությունում, օրինակ՝ Իսրայելում, ցույց անելու թույլտվություն տան այն հանցագործների խորհրդանիշներով, որոնք իր ժողովրդին ցեղասպանության են ենթարկել, ինչպես ուկրաինացիներն են արել լեհերի հետ»- օգտատեր Միրոսլավ Վիչերեկի մեկնաբանությունն է մեջբերել «ՌԻԱ նովոստի»-ն։
«Որտե՞ղ են պետական դատախազությունը և դատարանները, որոնք մշտապես պատրաստ են ճշմարտության համար պատասխանատվության ենթարկել լեհ հայրենասերներին»,-հարցրել է Մարչին Լակեյչուկը:
Լուկաշ Կոզինն էլ գրել է. «Մենք պետք է գնանք այս ծերուկների բողոքի ակցիաներին և պատռենք այս լաթերը, այլ ոչ թե պարզապես քննարկենք համացանցում»:
Հարակից հրապարակումներ`
- Կիևը լեհական ՄիԳ-29-ների մատակարարումից հետո ռազմաճակատում իրավիճակի փոփոխություն չի ակնկալում
- Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք
- Լեհերը ծեծի են ենթարկել ուկրաինացի փախստականներին՝ նրանցից պահանջելով վերադառնալ հայրենիք
- Լեհերը էներգետիկ ճգնաժամից փրկվելու օրիգինալ միջոց են գտել
- Լեհաստանում ՌԴ դեսպանը հայտնել է, որ երկրի իշխանություններն իրենից ներողություն չեն խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները