«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա, այցի ժամկետների մասին հակասական տեղեկություններ կան: Թիմակիցներից ոմանք վստահեցնում են, որ մեկ շաբաթ առաջ է մեկնել, ոմանք ասում են` ավելի վաղ։ Գերմանիա մեկնելու պաշտոնական բացատրությունը բուժումն է, սակայն մերձավորները վստահեցնում են, որ լուրջ խնդիրներ չունի։ Բայց որոշել է 2 ամիս մնալ արտերկրում` հավանաբար, «հոգնել» է քաղաքական պայքարից: Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն նրա գրասենյակի նորանշանակ ղեկավար Բագրատ Միկոյանն անպատասխան թողեց մեր զանգերը։
Նշենք, որ դատաքննությունը, որին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը, թեև, ըստ էության, սպառված է և մտել է փակուղի, բայց երկարատև ընդմիջումներով դեռ շարունակվում է: Վերջին նիստը կայացել է մարտի սկզբին, սակայն հունվարի 31-ից հետո Քոչարյանը ոչ մի նիստի չի մասնակցել` առողջական խնդիրների պատճառաբանությամբ: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 18-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ովքեր են մասնակցում ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին
- «Ժողովուրդ». Ինչու է գերակտիվացել Սամվել Բաբայանը
- «Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից
- «Փաստ». «Ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»
- «Ժողովուրդ». ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան