Միխայիլ Գալուստյանի կինը ներկայացրել է մեծահասակ դուստրերին
Հեռուստահաղորդավար, դերասան Միխայիլ Գալուստյանի կինը ցույց է տվել իր հասուն դուստրերին: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ գործարարուհին հազվագյուտ լուսանկար է հրապարակել սոցցանցերում 12-ամյա Էստելայի և 11-ամյա Էլինայի հետ։
Շոումենն ու նրա կինը միասին են գրեթե 20 տարի։ Միխայիլ Գալուստյանը պատմել է, որ իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 2003 թվականի մայիսի 9-ին Կրասնոդարյան ակումբի երեկույթներից մեկում։ Վիկտորյա Շտեֆանեցը այն ժամանակ 17 տարեկան էր, իսկ դերասանը 23։ 2007 թվականի հուլիսի 7-ին զույգն ամուսնացել է, նրանք երկու հարսանիք են ունեցել՝ առաջինը կազմակերպվել էր Մոսկվայում, իսկ երկրորդը՝ Հայաստանում, որտեղ տոնակատարությունն անցկացվել է բոլոր ավանդույթների պահպանմամբ։
Միխայիլ Գալուստյանը տարբեր հարցազրույցներում խոստովանել է, որ դուստրերին խստորեն դաստիարակում է ու ստիպում պահպանել առօրյան։ Հեռուստահաղորդավարի կարծիքով՝ ապագայում ինքնակարգապահությունը կօգնի աղջիկներին ավելի լավ կազմակերպել իրենց ժամանակը, այլ ոչ թե վատնել այն։ Շոումենն իր երեխաներին անվանում է «սպառման դարաշրջանի զոհեր», սակայն կնոջ՝ Վիկտորիայի հետ հաճախ է զրուցում դուստրերի հետ և սովորեցնում խնայողաբար վերաբերվել իրերին։
Հարակից հրապարակումներ`
- Բասկովը, Ալեգրովան, Գազմանովը, Գալուստյանը հայտնվել են Կանադայի պատժամիջոցների ցուցակում
- Միխայիլ Գալուստյան. Կարող եմ զանգահարել Խաբիբին ու խնդրել Պուտինի հեռախոսահամարը
- Միխայիլ Գալուստյան․ Մեկնում եմ իմ պատմական հայրենիք, քաղաքակրթության օրրան