Միսիսիպիի պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին CNN-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն։
ABC News-ն շաբաթ օրն ավելի վաղ հայտնել էր, որ յոթ մարդ է զոհվել փոթորկի հետևանքով, վկայակոչելով Շարքի շրջանի բժշկական փորձաքննություն Անջելիա Իսթոնին:
Ավելի ուշ Իսթոնը հայտարարեց, որ տորնադոյի հետևանքով նահանգում ընդհանուր առմամբ 13 մարդ է զոհվել։ Քերոլ և Մոնրո շրջանների բժիշկները հայտնել են ևս հինգ զոհի մասին: Համֆրիսի շրջանի Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի տնօրենը հայտնել է ևս երեք մահվան մասին:
Համաձայն PowerOutage.us-ի, Միսիսիպիում գրեթե 17,000 բաժանորդ մնում է առանց էլեկտրականության:
Հարակից հրապարակումներ`
- Միսիսիպիում պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ
- ԱՄՆ-ում տորնադոյից զոհերի թիվը հասել է 22-ի
- ԱՄՆ-ում տոռնադոյից երկու մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները