Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում
Հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ ներկա գտնվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։ Այս մասին սոցցանցում հայտնել է ֆուտբոլիստի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը՝ Instagram-ում լուսանկար հրապարակելով։
«Մենք գնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին»,- գրել է Դենիս Ջորկաեֆը։
Ֆուտբոլիստի եղբայրը նաև տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից։
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա աայսօր ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
Հարակից հրապարակումներ`
- ՖԱՖ-ը Հայաստան-Թուրքիա խաղից առաջ կազմակերպում է երկրպագուների միասնական երթ
- Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
- Հայաստան-Թուրքիա հանդիպումը՝ այսօր
- Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
- Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան