Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիներին։ Panorama.am-ը զրուցեց Վայքի,որը ևս ազդակիր է համայնք է համարվում, «Թայմ տուր» ՍՊԸ տնօրեն Շիրակ Միքայելյանի հետ։ Միքայելյանը զբաղվում է նաև տարածաշրջանի տուրիզմի կենտրոնի ղեկավարությամբ և ըստ զբոսաշրջիկների նախասիրությունների՝ բաշխում կատարում տարբեր ուղղություններով։
Նրա խոսքով՝ մարզում տուրիզմն ակնհայտորեն անկում է ապրում։ Մինչև 2019թ․-ինը զբոսաշրջիկների քանակական աճ է գրանցվել, սակայն կորոնավիրուսի համաճարակից և 44-օրյա պատերազմից հետո Վայոց ձորում իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Սովորաբար ձմռանը միշտ նկատվել է զբոսաշրջիկների պասիվություն, սակայն դա լրացվել է ներքին գործուղումներով՝ պետական կառույցներից կամ առանձին ընկերություններից։ Բայց այսօր այդ բոլոր գործուղումները դուրս են եկել։ Հետո էլ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով չեղարկվեցին բավականաչափ ամրագրումներ։ Եվ այս բոլոր խնդիրներին հիմա էլ գումարվելու է հանքարդյունաբերությունը։ Այսինքն՝ պազտերազմ, տարածաշրջանի վտանգավորություն, հանքարդյունաբերություն․․․ այս ամենը տուրիզի ոլորտի վրա զգալի ազդեցություն ունեցավ։ Արդյունքում , այս պահի դրությամբ մենք չունենք զբոսաշրջիկների ակտիվություն»,- մտահոգություն հայտնեց Միքայելյանը՝ նշելով․
«Մեր տարածաշրջանը բավականին հարուստ բուսականություն ունի։ ՀՀ-ում աճող 3000 բուսատեսակներից 1650-ը հանդիպում է Վայոց ձորում։ Դրանցից էլ 35-ը էնդեմիկ տեսակներն են։ Սա հնարավորություն է տալիս գիտական տուրիզմի զարգացմանը։ Մասնագետներ են գալիս, ուսումնասիրություններ կատարում, բայց եթե իրենք իմանում են, որ ինչ-որ մի տեղ հանքարդյունաբերություն, սուսուփուս երեսները թեքում, գնում են։ Սա էլ մի խնդիր է»։
Բիզնեսի ոլորտով զբաղվող քաղաքացին չի հերքում, որ հանքարդյունաբերությունը տնտեսության ակտիվ ճյուղ է, գումարներ կան, գուցե ազդակիր համայնքներին գումարներ փոխանցվեն, բայց անժխտելի է համարում նաև այն, որ հանքավայրի շահագործման արդյունքում ունենալու են քարուքանդ բնություն, բնաշխարհ․․․
«Հանքարդյունաբերությունն, անխոս, բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա։ Ինձ որոշ մասնագետներ փորձում էին համոզել, որ կարելի է տուրիստներ բերել ոսկու վերամշակումը դիտելու, այսինքն՝ գրավել հանքարդյունաբերությամբ հետաքրքրվողներին։ Բայց դա տեսականորեն անհնարին է,քանի որ այնպիսի «պոստեր» են դրված,որ ոչ մեկին չես կարող տանել։ Բացի այդ, չգիտեմ մոլորակում մի տասը հոգի կգտնվի, թե ոչ, որ այդ ցանկությունն ունենա։ «Հանքարդյունաբերական տուրիզմ» գաղափար չկա։ Դա հնարավոր չէ վերածել տուրիզմի։ Մի քանի օր առաջ մի հոգի եկել էր ինձ մոտ, թե եկեք մի խանգարեք, թող աշխատի, փորձենք տուրիստներ բերել։ Նախ խանգարել չենք պատրաստվում, բայց շատ մեծ է անհանգստությունը։ Հերիք չէ մեր սահմանների վրա գոյություն ունեցող լարվածությունը, դրան էլ գումարվում է հանքարդյունաբերությունը։ Հիմա լավ, ի՞նչ անենք, հավաքվենք թողնենք այստեղից գնա՞նք։ Այսքան ստեղծել, դրել ենք, կառուցել ենք, մեր երեխաներին պահել ենք այս հողում, աշխարհի տարբեր համալսարաններում են սովորել, բայց,սիրելով իրենց ծննդավայրը, վերադարձել են հայրենիք»,- ասաց «Թայմ տուր» ՍՊԸ տնօրենն ու շարունակեց՝ արկածային տուրիզմը, էկոտուրիզմը հանքավայրի շահագործման դեպքում «վաղվա օր» չունեն։
Շիրակ Միքայելյանին Ամուլսարի շահագործումն անհանգստացում է ոչ միայն որպես գործարար, այլև՝ բնակիչ։
Մեր զրուցակիցը մի քանի գործոններ առաջ քաշեց, որոնք խորապես մտահոգում են իրեն։
«Մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում։ Հենց Վայքի տարածաշրջանում ունեցել ենք Մոզ անունով քաղաք,որը կործանվել է երկրաշարժից 8-րդ դարում՝ 735թ․-ին։ Այդ մասին գրել են նաև պատմիչները՝ «հողը 40 օր շարժվում էր․․․» և այլն։ Այդտեղ լինելու են պայթեցումներ, որոնք նպաստելու են երկրաշարժերի ակտիվացմանը։ Այն ժամանակ, երբ քննարկումներ էին կազմակերպվում, մասնակցում էի, ասում էին՝ օրական լինելու է 20-25 պայթեցում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ոնց են դրանք ցնցելու երկրակեղևը։ Բացի դրանից, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին քամու միջոցով հասնելու է առողջարանային Ջերմուկ քաղաք։ Ջերմուկի ծառերի ուղղվածությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե քամին որ ուղղությամբ է գնալու»,- ասաց Միքայելյանը։
Բնակչի խոսքով՝ մեծ է անհանգստությունը ջրամբարների մասով։
«Մենք ունենք 2 ջրամբար ՝ Կեչուտի և Հերհերի, որոնք արհեստական ջրամբարներ են և սնում են Սևանա լիճը։ Դրանք ունեն պատնեշ, որոնց ամրության վրա չի բացառվում, որ կազդեն պայթեցումները։ Երկու ջրամբարները միմյանցից մի սար է բաժանում։ Մտավախություն ունեմ,որ այդ պայթեցումներն ու ցնցումները կարող են վնասել ջրամբարների պատնեշները։ Մեր ամբողջ աղբյուրներն ու սառնորակ ջրերը սկիզբ են առնում այդ լեռներից։ Եթե այնտեղ վերամշակման արդյունքում առաջանալու են թափոններ, ապա այդ աղտոտված ջրերը ներծծվելու են ընդերք և դրանք միախառնվելու են առվակների աղբյուրների ուղիներին։ Սա բնության օրենքն է։ Ստացվում է՝մենք թունավորում ենք մեր աղբյուրները»։
Ինչ վերաբերում է հարցին,թե ի՞նչ կարծիք ունեն տեղի բնակիչները՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված, ապա Միքայելյանն ընդգծեց, որ մի քանի տարի առաջ, պատերազմից առաջ, եթե մարդկանց շրջանում խոսվում էր այս կամ այն հանքավայրի բացման թեման, ապա հիմնական մասը դեմ էր արտահայտվում։ Այսօր իրավիճակն այլ է՝ անտարբերությունը պատել է մարդկանց․․․
«Նրանց չի հետաքրքրում թունավորվածությունը, վտանգները, բնության վնասները, հիմա նրանց միայն աշխատատեղն է հետաքրքրում։ Մարդկանց 65-70 տոկոսը դարձել է անտարբեր»,- մտահոգված նշեց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Որպես ՀՀ-ի և Գնդեվազ համայնքի բնակչի, ինձ ոչ մեկը չի կարող տալ երաշխիք, որ Ամուլսարն անվտանգ կշահագործվի. Թեհմինե Ենոքյան
- Ամուլսարի դեպքում անհնարին է լինելու կառավարել «թթվային գետերը»․ ԱՄՆ Այդահոյի համալսարանի դոկտորանտ
- Գնդեվազում և Ջերմուկում մարդ չեմ գտնում, որ Ամուլսարի հանքին կողմ լինի․ Դուլգարյան
- Օրենքում փոփոխություններն արվեցին կոնկրետ մեկ ընկերության համար, որը ցանկանում է շահագործել Ամուլսարը. Օլեգ Դուլգարյան
- Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է.Ռուզաննա Ղազարյան
- Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տարիներ հետո Ջերմուկը կդառնա ուրվական-քաղաք. բնապահպան
- Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե լինի ինքնաբուխ պայքար. Ջերմուկի բնակիչ
- Ամուլսարի շահագործման դեմ պահանջագրի ներքո ավելի քան 30 հազար մարդ է ստորագրել
- Գալստյան. Մենք շատ լավ գիտենք Ամուլսարի շահագործման աջակիցների և քանակը, և որակը
- Ամուլսարի շահագործման դեմ հայտարարությանը մեծ թվով ջերմուկցիներ են միացել
- Ո՞վ է երաշխավորելու, որ թշնամին կրկին չի ռմբակոծի Ամուլսարի շուրջն արդեն լիքը լցված ցիանիդային հարթակով. Վարդանյան
- Ամուլսարի շահագործման ծրագրի ֆինանսավորման կասկածները՝ միջազգային մամուլում
- «Այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան