Պենտագոն. ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ Սիրիայի հյուսիս-արևելքի իր բազային հասցված հարվածից հետո
ԱՄՆ-ը չի ձգտում ընդլայնել հակամարտությունը կամ պատերազմն Իրանի հետ Սիրիայի հյուսիս-արևելքում միջազգային կոալիցիայի բազայի վրա հարվածից հետո։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ, այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
«Մենք չենք ձգտում Իրանի հետ հակամարտության կամ պատերազմի: Մեր նպատակը Իսլամական պետության վերջնական պարտությունն է: Բայց եթե մեր անձնակազմին սպառնան, մենք կպատասխանենք համապատասխանաբար և համաչափ»,-ավելացրել է Ռայդերը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ամերիկյան բազայի վրա հարվածելու մեջ, Ռայդերը նշել է, որ, ըստ ամերիկյան գնահատականների, հարվածի ժամանակ օգտագործվել է «իրանական արտադրության» անօդաչու թռչող սարք և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումներն են իրականացրել հարձակումը:
«Մենք գիտենք, որ այդ խմբավորումներին աջակցում է Իրանը։ Այսպիսով, Իրանը միանշանակ դերակատարում ունի նման միջադեպեր տեղի ունենալու մեջ»,-հավելել է նա։
Ռայդերը չի ասել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը, թեև լրագրողը մի քանի անգամ փորձել է նրանից միանշանակ պատասխան ստանալ այս հարցում։
Նա նաև հստակորեն չի բացառել հետագա գործողությունների հնարավորությունը՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բազայի վրա հարվածի հետ։
«Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ես նախօրոք ոչ մի բանի մասին չեմ խոսի, միայն կասեմ, որ մենք միշտ մեզ իրավունք ենք վերապահում համարժեք պատասխան տալ, եթե մեր ուժերը վտանգի տակ են»,-հավելել է նա։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային, հինգ զինվոր և ևս մեկ ամերիկացիպայմանագրային վիրավորվել է։ Ի պատասխան դրան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայում այն թիրախներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
- ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպումից