Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքը երկարաձգելու համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ, այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակում։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող իրադարձությունները։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինին՝ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգման վերաբերյալ դրական դիրքորոշման համար»,- նշել են գրասենյակից։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Սիրիայի խնդրին:
Հարակից հրապարակումներ`
- Սոչիում Պուտին-էրդողան և Ալիև-Էրդողան հանդիպում էր. Լարիսա Ալավերդյան
- Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, թուրքերը սկսել են նահանջել դեպի Իդլիբի հյուսիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան