ՌԴ ՊՆ. Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը
Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և անցել դիրքի աշխատանքների իրականացման։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը խախտելով Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, զբաղեցրել 2054,0 նիշով բարձունք (Սարիբաբա լեռից 2, 9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման»,- ասվում է գերատեսչությունում։
Նշվել է, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու ճգնաժամային իրավիճակի սրումը և կանխելու պատերազմող կողմերի փոխադարձ սադրանքները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի. Աբրահամյան
- Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան