Այստեղ չպետք է երկար մտածել՝ պետք է ճիշտ որոշում կայացնել. Սերժ Սարգսյան
«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա, իհարկե, իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսական շահերը, կամ թե իրենք ինչ քայլեր պետք է անեն»,- Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում:
Նա կարծիք հայտնեց, որ ռուսներն այնքան կան, որ իրենք կարող է որոշել, թե ինչ են անելու:
«Իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, ապա այն արդեն միայն Հայաստանի իշխանությունների պրոբլեմը չէ, այլը բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության խնդիր է»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Ըստ ՀՀ երրորդ նախագահի՝ այդ հարցում չպետք է երկար մտածել՝ պետք է ճիշտ որոշում կայացնել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն՝ ամոթ չունենալն է․ Սերժ Սարգսյան
- Նպատակը՝ գաղտնազերծված տեղեկությունները հանրության սեփականությունը դարձնելն է․ Ֆարմանյան
- Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին
- «Սերժ Սարգսյանին ԶՈւ-ի հետ կապված հարցերում «հակադարձելուց» առաջ լավ կլիներ, որ Փաշինյանը ճիշտ գնահատեր իր արածն ու չարածը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին