Չինացի նկարիչ Այ Վեյվեյը վերստեղծել է Մոնեի «Ջրաշուշանները» 650 000 լեգո կտորներով
Հայտնի չինացի նկարիչ Այ Վեյվեյին Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը վերստեղծելու համար անհրաժեշտ է եղել 650 հազար լեգո կտոր: Այս մասին հայտնում է CNN-ը: Այ Վեյվեյն իր ստեղծագործությունը վերնագրել է «Ջրաշուշաններ թիվ 1»։ Այն ներկայացված է Լոնդոնի դիզայնի թանգարանում նկարչի անհատական ցուցահանդեսում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, չինացի նկարչի տարբերակը ներառում է մուգ լեգո կտորներով մի դուռ, որը տանում է դեպի ժամանակավոր բլինդաժ։ Այս կերպ Այ Վեյվեյը հիշում է իր մանկությունը Սինցզյանում, որտեղ 1960-ականներին ապրել է իր հոր հետ աքսորում:
«Այս նկարում ես միաձուլեցի Մոնեի իմպրեսիոնիստական ոճը, որը որոշ չափով հիշեցնում է արևելյան ձենիզմ, և այն իրական փորձը, որն ունեցել ենք ես և հայրս՝ դրա համար օգտագործելով պիքսելային, մեքենայական լեզուն: Խաղալիք աղյուսները՝ իրենց կարծրությամբ և ապամոնտաժման ներուժով, արտացոլում են լեզվի որակները այսօրվա արագընթաց դարաշրջանում, որտեղ մարդկային գիտակցությունը անընդհատ բաժանվում»,- ասել է նկարիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան