Վրացի պատգամավորները հերթական ծեծկռտուքն են կազմակերպել խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանի շենքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել՝ միջանցքում բախվել են իշխանության մեջ գտնվող կուսակցության պատգամավորներն ու ընդդիմադիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել խորհրդարանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից հետո, որի ժամանակ նա ընդդիմության առաջնորդ Գուբազ Սանիկիձեին դավաճան է անվանել։ Ի պատասխան դրան ընդդիմադիր պատգամավորը սկսել է հայհոյել: Դրանից հետո իշխող կուսակցության պատգամավորները միջանցքում բռնել են Սանիկաձեին և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից
- Վրաստանի խորհրդարանում պատգամավորների ծեծկռտուք է տեղի ունեցել
- Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ