«Ադրբեջանցիները դիրքավորվել են այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտոիղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաստորեն ադրբեջանցիներն իրենց մարտական դիրքից շարժվել են միջդիրքային ուղղությամբ, դիրքավորվել այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել:
Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ կոշտ հայտարարություններով, որի միջոցով փորձ է արվում միջազգային հանրությանը սնուցել ակնհայտ կեղծ տեղեկություններով:
Ադրբեջանական այս քայլը գալիս է լրացնելու 2020-ի դեկտեմբերին Խծաբերդի ու Հին Թաղերի, 2022-ին` Փառուխի, Քարագլխի լեռնաշղթայի նկատմամբ վերահսկողությանը և եթե սա էլ մարսվի, ապա ճանապարհ է բացվելու ադրբեջանական նոր հարձակումների, ահաբեկչության համար:
Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում:
Իսկ Հայաստանում վերջին 4-5 տարում բուն դրած չարիքն իր սև գործը շարունակում է անել` քանդելով ու զիջելով»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը
- Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի. Աբրահամյան
- Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան