ՖԱՖ-ը Հայաստան-Թուրքիա խաղից առաջ կազմակերպում է երկրպագուների միասնական երթ
Մարտի 25-ին ժամը 17:00-ին Հայաստան - Թուրքիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից ( Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:
«Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։
Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ:
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր առաջ հեռավորությամբ»,- հայտնում են FAF-ից։
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա աայսօր ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Թուրքիա հանդիպումը՝ այսօր
- Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
- Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
- Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
- Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
- Հայաստան-Թուրքիա հանդիպմանը թուրք երկրպագուներ չեն լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան