Արտակ Զաքարյան. Իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Առնվազն մի 300-500 լիտր բենզինի ծախս: Երևի մի 50-70 «թիկնապահի, անվտանգության և ուղեկցող ոստիկանության ծառայողների աշխատավարձի հավելավճար կտան` կիրակի օրը դավաճանին փողոցներում հսկելու համար: Մի 5-10 մարդու (արարողակարգ, ֆոտո-տեսա նկարահանող խումբ, օգնականներ և այլն) կրկին ոչ աշխատանքային օրվա համար կստանան պարգևավճար կամ հավելավճար և այս ամենը պետական բյուջեի հաշվին: Ամենահամեստ հաշվարկներով, պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց (մսխվեց) 1-ից 1,5 միլիոն դրամ միայն այն բանի համար, որ կապիտուլյանտը ինչ-որ անհայտ վայրում իբրև թե աղբ է հավաքում ինչ-որ ռելոկատորների հետ` բացառապես հայրենիքի ղադրը չիմացող անուղեղ զանգվածի էժանագին «հիացմունքը» ստանալու համար:
Այդ ընթացքում թշնամին Շուշի-Լիսագոր հատվածում զավթել և ամրացել է նոր դիրքերում, իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան` բացահայտ ուղղորդումներով ու վախի մթնոլորտով»։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է»
- ԿԸՀ. Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը
- Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան