Գեղամ Ստեփանյանը Մոնտեվիդեոյում ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր գործողությունները
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.
«Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը։
Օրենսդիր մարմնի անդամներին շնորհակալություն եմ հայտնել 2020 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կապակցության՝ նշելով, որ ճանաչման հռչակագիրը ընդունվել է Արցախի համար դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից անմիջապես հետո՝ որպես գործնական ապացույց այն բանի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք հավատարիմ են ազատության և անկախության գաղափարներին։
Ներկայացրել եմ 2020 թվականի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացվող հանցավոր գործողությունները, շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի գործունեության վրա
- Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողության մանրամասների վերաբերյալ արտահերթ զեկույց
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի որոշումը՝ անարգելով նրա բարձր հեղինակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան