ՔՈ-ն ահազանգում է «Քաղաքացիական պայմանագրի» անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին
ՔՈ նախընտրական շտաբը տարածել է հրատապ հայտարարություն, որտեղ ասված է.
«ՔՈ նախընտրական շտաբը օպերատիվ ռեժիմով տեղեկատվություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։
Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։
Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։
Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։
Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է։
ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հիշեցնում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանությունը։
Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է ՀՀ քաղաքացին 2018թ․-ին»։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
- Աշոտյան. Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով
- Արտակ Զաքարյան. Իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան
- «Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է»
- Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա