Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.
«Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։
Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։
Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ծանր իրադրությունները հաջորդելու են իրար, քանի դեռ Ադրբեջանին դիմակայելու ռազմավարություն չկա
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ
- Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
- Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. ԱԳՆ
- ՌԴ ՊՆ. Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը
- Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան