Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ ՌԴ ՊՆ տեղեագրի համաձայն, զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում են այս փաստը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել էին. «Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։
Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։
Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ
- Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Զախարովա. Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճով
- ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում
- Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան