Իսրայելի նախագահն ընդունել է Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը ստացել է հրեական պետությունում ադրբեջանական պետության պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս նշանակումը կարևոր իրադարձություն է, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,-ասել է հերցոգը։
Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը ստեղծվել է 2022 թվականի նոյեմբերին, Իլհամ Ալիևը Մուխթար Մամեդովին նշանակել է դիվանագիտական առաքելության ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը
- Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
- Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան