Իսրայելի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Jerusalem Post» թերթին։
«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության, կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- թերթը մեջբերում է նախագահի հայտարարությունը:
Կիրակի օրը, ըստ լրատվամիջոցների, հազարավոր իսրայելցիներ ներխուժել են Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ գտնվող ոստիկանական անցակետը այն բանից հետո, երբ նա աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Մեկ օր առաջ Գալանտը ազգին ուղղված հեռուստաուղերձում կոչ էր արել դադարեցնել դատական բարեփոխումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան