Հակոբ Հակոբյան․ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը
Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․
«Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պաշտոնապես սկսեցին դիտարկել զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, այդ օրվանից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2020թվականի նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը։
Փաստացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հրաժարվեցին իրենց գլխավոր պարտականություններից մեկից՝ քանի դեռ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում և կրել կարգավիճակի բեռը՝ համենայն դեպս այդպես եղել է մինչև 2018 թվականը:
Սակայն սա նշանակում է արդյոք, որ Արցախի իշխանությունները որևէ անելիք չունեն և պետք է «հանգիստ նստեն տեղները»: Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞, զգու՞մ է այդ հարցում իր պատասխանատվությունը: Ինքնորոշման իրավունք իրացնող սուբյեկտը պետք է առնվազն քաղաքական ձգտում դրսևորի իր կարգավիճակի հարցում պատասխանատվության թե չափի, թե բովանդակության ձևավորման համար:
Ընդ որում, այդ ձգտումն է, որ կարող է տալ հնարավորություն կարգավիճակի հարցի չփակվելուն: Արցախի իշխանությունները կարգավիճակի և ընդհանրապես արցախյան հարցում քաղաքական սուբյեկտության ամբողջ պաշարը պետք է վերցնեն իրենց ձեռքը և սկսեն զբաղվել իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե ստանձնեն «քաղաքական դեկորացիայի» դեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին