Մի քանի ֆուտբոլիստներ չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը
Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
ՀՖՖ հաղորդմամբ, Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը։
Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը։
Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ: Ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։
Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։
Հարակից հրապարակումներ`
- Պետրակով․ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից պարտության համար
- Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային
- Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
- Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
- Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի 26 ֆուտբոլիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան