Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրը։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական «օրդերների» ֆոնին», - ասել է աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։
Հիշեցնենք,որ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը չհակասող համարեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ցանկությունը, որը, ըստ հայկական կողմի, հնարավորություն կտա դիմել այդ դատարան Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասով։ Հռոմի ստատուտին միանալով ՀՀ-ն պարտավորվում է Միջազգային քրեական դատարանի որոշումները կատարել, այդ թվում և ձերբակալել այդ մարմնի կողմից հետախուզում հայտարարված մարդկանց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին