Գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է. Ավերբուխ
Օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնել է գեղասահորդ, պարուսույց Իլյա Ավերբուխը, փոխանցում է sports.ru-ն։
«Ինչ վերաբերում է Ռոմայի հետ կապված ծանր և դրամատիկ իրավիճակին... այժմ առողջական վիճակը կայունացել է։
Մի քանի օր առաջ նա (Ռոման) ձայնային հաղորդագրություն ուղարկեց, շնորհակալություն հայտնեց բոլորիս, ձայնի մեջ ուժեղ մոտիվացիա կար ... առողջական վիճակը բարելավվում է», - ասել է պարուսույցը։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին գեղասահորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ Բժիշկներն ախտորոշել են սեպսիս և ձախակողմյան թոքաբորբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, վերածվել է երկկողմանի թոքաբորբի։
Փետրվարին օլիմպիական չեմպիոնի երկու ոտնաթաթերն անդամահատել են։ Հաղորդվում է նաև, որ Կոստոմարովը երկու ինսուլտ է տարել։
Կոստոմարովը 2006 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2004, 2005), ինչպես նաև Եվրոպայի առաջնության եռակի հաղթող (2004, 2005, 2006) Տատյանա Նավկայի հետ զուգապարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան