Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի թվով 7 բնակարաններից 2022թ. տարբեր ամիսներին, օրվա տարբեր ժամերին, կատարել են գողություններ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով։
Մասնավորապես, նախապես կատարելով դերաբաշխում՝ օժանդակող անձինք սպասել են դրսում՝ հսկելով շենքերի բակերի և մուտքերի անցուդարձը։ Իսկ 43-ամյա տղամարդը բարձրանալով համապատասխան հարկեր, հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է ինչպես ՀՀ քաղաքացիներին պատկանող, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալված բնակարանների դռները և մուտք գործելով՝ հափշտակել է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թանկարժեք ոսկյա զարդեր, փաստաթղթեր, տարբեր չափերի և արժույթների գումարներ, կենցաղային իրեր։ Մեկ դեպքում էլ վերջինս միայնակ է մուտք է գործել Պուշկին փողոցում գտնվող բնակարան և կատարել հափշտակություն:
Պարզվել է, որ նույն մեխանիզմով 43-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել Նալբանդյան փողոցում գտնվող շենքի բնակարան, սակայն չկարողանալով բացել է բնակարանի մուտքի դուռը, հանցակցի հետ հեռացել են:
Բացահայտված 7 դրվագ բնակարանային գողությունների դեպքերով պարզված՝ քաղաքացիներին պատճառված գույքային վնասը դրամական արտահայտությամբ կազմել է ընդհանուր 15,3մլն ՀՀ դրամ։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Երևան քաղաքի 43-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 456-րդ հոդվածի 1-ին մասով և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Իսկ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Նշված 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։
Կատարված բնակարանային գողություններից մի քանիսին որպես օժանդակող մասնակցած այլ՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան