Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակել է «հրաշալի յոթնյակը»
Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ ունեցողները:
ՀԱՕկ-ի հաղորդմամբ, Հայաստանից մեծ է մեր հավաքականի առաջատար, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91-րդն է իր քաշային կարգում: Ըստ էության, այդ գործում որոշակի նպաստ է բերել մասնակցությունը Թբիլիսիում օրերս անցկացված «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարը:
Տևական ընդմիջումից հետո Ֆերդինանդը կրկին մտել է տատամի, ունեցել երկուական հաղթանակ և պարտություն ու եզրափակել «հրաշալի յոթնյակը», որը նրան ընձեռել է 260 միավոր:
Թբիլիսիի ստուգատեսին մասնակցել է նաև Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ /, որը ձախողվել է մեկնարկում: