Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․
«Թամանյանի արձանի դիմացի մայթին հսկա հացենիներ էին։ Այդ օրվա տեսանյութերում էլ կան։ Այդ ծառերին ձեռք տալու ոչ մի հիմնավորում, տրամաբանություն, ինչ ասեմ, բարոյականություն չկար... փաստորեն դրանք էլ հատեցին։
Առաջին նկարում արդեն հատված, երկրորդ նկարում՝ դեռեւս կանգուն։
Ես չգիտեմ, էլ ինչ բնորոշում տանք էս ամենին։ Լավ, բա վերահսկող, իրավապահ մարմինները ոչինչ չեն ուզու՞մ ասել»։
Վերմիշյանը գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկարներ։
Մեկ այլ օգտատեր Վահագն Սարգսյանն էլ հրապարակել է լուսանկարներ ՝ գրելով․
«Երևանին ծառեր պետք չեն
2022 գարուն և 2023 գարուն
Հին հոսպիտալի բակ, գնահատականները կանեք դուք»։
Հարակից հրապարակումներ`
- Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
- Ծառահատվող իմ Երևան...